ՌԴ ՆԳՆ-ն հրամանով հաստատել է ծանուցման ձևը, որը 2024 թվականի հունվարի 7-ից պետք է լրացնեն բոլոր օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք արտոնագիր ստանալիս կամ Ռուսաստանում աշխատանքի ընդունվելիս:
Փաստաթուղթը կարող է լրացվել ձեռքով կամ համակարգչով՝ ռուսերենով, պետք է կցվի աշխատանքային պայմանագիրը կամ դրա պատճենը: Անհրաժեշտ կլինի տեղեկություն հաղորդել նաև աշխատանքների կատարման քաղաքացիական իրավունքի պայմանագրի մասին, եթե այն կնքված է բանավոր:
Դրանից հետո փաստաթուղթը փոխանցվում է ներքին գործերի նախարարության տարածքային բաժին կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ փոստով, կա՛մ էլ էլեկտրոնային ձևաչափով՝ պետական ծառայությունների հարթակի միջոցով: