Տոկիոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավին․ կան զոհեր

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար  ինքնաթիռին բախված օդանավում  գտնվող վեց հոգուց հինգը զոհվել են, հայտնում է NHK-ը՝ հղում անելով Տոկիոյի ոստիկանական բաժանմունքին։  Այս մասին փոխանցում է  РИА Новости-ն։

Սկզբում հայտնի է դարձել չորս մարդու մահվան, սակայն մի քանի րոպե անց հայտնել են ևս մեկ մահվան մասին։

Նշենք, որ Տոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի, որի արդյունքում հրդեհ է բռնկվել։

Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հրամանատարության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է իր DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որը պատրաստվում էր մեկնել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից տուժած շրջաններ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։

Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել