Բելգորոդում տագնապի ազդանշան է հնչել։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին, ապաստանեք ամուր պատերով, առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, իջեք ապաստարան կամ այլ անվտանգ վայր»,-այս մասին գրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։