Դանիայի թագուհին հայտարարել է գահից հրաժարվելու մասին

Դանիայի թագուհի Մարգարետ II-ը հայտարարել է գահից հրաժարվելու մասին։ Այս մասին նա հայտնել է իր ամանորյա ուղերձում։ 83-ամյա թագուհին գահը կփոխանցի իր որդուն՝ գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկին, հաղորդում է Դանիայի պետական ​​TV 2 հեռուստաալիքը։

«Ես որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է: 2024 թվականի հունվարի 14-ին՝ իմ սիրելի հորը հաջորդելուց 52 տարի անց, ես կհեռանամ Դանիայի թագուհու պաշտոնից», – ասել է թագուհի Մարգարետը։

2023 թվականին թագուհին ենթարկվել է մեջքի վիրահատության, որը, ըստ նրա, ստիպել է իրեն մտածել գահը փոխանցելու մասին։ Որոշելով հրաժարվել գահից՝ նա խախտել է ավանդույթը, որին Դանիայում թագավորական ընտանիքը հետևում է շատ վաղուց։

Մարգարետ II-ը թագավորում է 1972 թվականի հունվարի 14-ից՝ նրա հոր՝ թագավոր Ֆրեդերիկ IX-ի մահից հետո։ Թագադրման ժամանակ նա 31 տարեկան էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել