Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 34 մլն դոլարի օգնություն է տրամադրել

Ադրբեջանը 2023 թվականին շարունակել է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային ընդհանուր առմամբ տրամադրվող հումանիտար օգնության, նաև վերականգնման նպատակով օգնության չափը կազմում է մոտ 34 մլն ԱՄՆ դոլար, որի կեսը տրամադրվել է այս տարվա ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել