Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել ԵԱՏՄ շրջանակում մինչև 2030 թվականը, այնուհետև մինչև 2045 թվականն ընդգրկող ժամանակահատվածների համագործակցության մասին հռչակագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Սանկտ Պետերբուրգում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այդ գաղափարը պաշտպանվեց, բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնեցին հաստատել հռչակագիրը, և մենք մեր հանդիպման արդյունքներով կձևակերպենք համապատասխան որոշումը: Ըստ էության, հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը համատեղ քայլեր է նախատեսում համագործակցությունն առանցքային ոլորտներում մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև սահմանվում են փոխգործակցության լրացուցիչ ոլորտներ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։