Իրանը նոտա է հղել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նշվում է, որ Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ։
Գերատեսչությունում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին դժգոհություն են հայտնել ռուս-արաբական համագործակցության 6-րդ խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության կապակցությամբ և փոխանցել համապատասխան նամակ։
Թեհրանը դժգոհ է Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության VI խորհրդի հայտարարության մեջ Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիների անունների ընդգրկումից։ Իրանը պնդում է, որ Պարսից ծոցում գտնվող այս կղզիները պատկանում են իրեն։