Մի շարք թանկացումներ՝ ավտոմեքենաների կայանման վճարներում․ ավագանին որոշում կընդունի

Երևանի ավագանին դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստին որոշում կընդունի Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններ են նախատեսվում Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար։ Մասնավորապես․

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա. մեկ ամսվա համար` 25․000 դրամ.
բ. մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 300․000 դրամ.

2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար`

ա. Երևան քաղաքի «Ա» գոտում (Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև
Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները).

  • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի րանալը,
  • յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2․000 դրամ,
  • մեկ շաբաթվա համար` 5․000 դրամ,
  • մեկ ամսվա համար` 18․000 դրամ,
  • մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 160․000 դրամ.

բ. Երևան քաղաքի «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները)՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 200 /երկու հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

  • յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1․000 դրամ.
  • մեկ շաբաթվա համար` 2․000 դրամ.
  • մեկ ամսվա համար` 4․000  դրամ.
  • մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24․000 դրամ:

Ընդ որում Երևան քաղաքի «Ա» գոտու ավտոկայանատեղում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև Երևան քաղաքի «Բ» գոտու նկատմամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել