Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ, 23-25-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 25-26-ի ցերեկը ևս 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել