Հայ ժողովուրդը և ռուս ժողովուրդը բարեկամ ժողովուրդներ են և Հայաստանում հակառուսական բան չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են։ Բայց խնդրում եմ դա չվերածել հակառուսական ֆոնի»,-ասաց նա։
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև մամուլում, սոցցանցերում հնարավոր արտահերթ ընտրությունների քննարկմանը։
«Ապուշություն, հիմարություն և սուտ։ Ինչի՞ համար է պետք արտահերթ ընտրությունները»,-նշեց նա։
Հարցին, թե ինչու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաճախ նիստ անցկացնում, նա նշեց, որ աշխատում են կուսակցություն են ստեղծում։
«Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք, ոչ մի բան չի կարող պարտադրել։ Կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին ռուսները, կարային Սերժ Սարգսյանին պարտադրեին ռուսները։ Մեզ ոչ ոք ոք, ոչ մի բան չի կարա պարտադրի, որովհետև լծակ մեր վրա չունեն»,-ասաց նա։