ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ձմեռային արևադարձն է։ Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը սկսում է երկարել»։
Նշենք, որ ձմեռային արևադարձը տարվա երկու օրերից մեկն է, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։ Ձմեռային արևադարձի օրը ցերեկը ամենակարճն է, իսկ գիշերը ամենաերկարը։
Ձմեռային արևադարձի նշանակությունը կայանում է գիշերվա երկարացման և ցերեկվա կարճացման երևույթի շրջադարձի մեջ (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։ Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, իսկ Հարավային կիսագնդոում՝ հունիսի 20-ին կամ 21-ին։ Տարբեր մշակույթներում այս իրադաարձությունը ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ դա որակվում էր որպես վերածննունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ։