Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի: Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Տոնական ծրագրում՝ փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև տաք ու համեղ հյուրասիրություն:
«Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից: Մուտքն ազատ է բոլորի համար»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ: