Եվրամիությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր, Բրյուսելն Անկարայի նկատմամբ հուսադրող քայլեր չի ձեռնարկում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Մենք վճռական ենք առաջ տանել Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է միության կամքը։ Շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը հաղթահարի իր որոշ անդամների նեղ շահադիտական հաշվարկներով պայմանավորված ռազմավարական տեսլականի և ողջամտության բացակայությունը: Ցավոք, Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ չի ձեռնարկում այն հուսադրող քայլերը, որոնք նա ձեռնարկում է մյուս թեկնածու երկրների նկատմամբ»,-ասել է Ֆիդանը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա խոսքով, եթե ԵՄ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար, դա նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար: