Մենք Հայաստանին և ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի պապենական հողն է. Ալիևը

Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական թիմերի կազմակերպած ֆուտբոլային հանդիպում է անցկացվել, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս ֆուտբոլային հանդիպման անցկացումը շատ կարևոր է. Խանքենդին «հնագույն ադրբեջանական հող է» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Ղարաբաղի խանը ժամանակին հիմնել է այս երբեմնի գյուղը, որից հետո Ադրբեջանի Հանրապետության հաշվին ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից կառուցվել է մեծ քաղաք»,-հայտարարել է նա։

Միաժամանակ Ալիևը նշել է, որ 30 տարի Ստեփանակերտը քաղաքը գտնվում էր «հայ անջատողականների օկուպացիայի տակ»․ «Հայաստանը, որը 30 տարի պահել է քաղաքը, հավատում էր, որ դա հավերժ է լինելու։ Սակայն մենք՝ Ադրբեջանի փառապանծ բանակը, Հայաստանին ու ողջ աշխարհին ապացուցել ենք, որ Ղարաբաղը մեր պապենական տարածքն է։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդներս, այս հողի տերն ենք։ Մենք պետք է վերադառնայինք այստեղ, և մենք վերադարձանք»։

Ալիևն ասել է, որ նրանց, ովքեր չորս տարի առաջ այս մարզադաշտում ասում էին. «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել