Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Օղուզի (Վարդաշեն) շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20։24-ին։

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են որոշ բնակավայրերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել