ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթը, որը ներառում է ինչպես տնտեսական սահմանափակումներ, այնպես էլ առանձին անհատների և կազմակերպությունների դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնված ցանկ՝ ասվում է խորհրդի հրապարակված հայտարարությունում:
Փաթեթում կներառվեն ռուսական ալմաստների ներմուծման սահմանափակումներ, ներմուծման-արտահանման նոր սահմանափակումներ, ներառյալ ալյումինից պատրաստված արտադրանքները, պղնձե մետաղալարերը, քիմիկատները, տեխնոլոգիաները և ծրագրային ապահովման լիցենզիաները։
Բացի դրանից՝ ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում ամրագրել ՌԴ-ում երկակի նշանակության մի շարք ապրանքների վերարտահանման արգելքը։