Պուտինն ինքը այսօր եկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դարձել առաջին թեկնածուն, որ փաստաթղթեր է ներկայացրել պետության ղեկավարի պաշտոնի համար։
Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո։ Հանձնել է», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը միաձայն պաշտպանել է Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում, սակայն Պուտինն առաջադրվել է պետության ղեկավարի պաշտոնի համար ոչ թե որպես կուսակցական, այլ որպես անկախ թեկնածու։
ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարվա մարտի 15-ից 17-ը։