Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գրում է РИА Новости-ն։
Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09:07-ին Եշիլյուրթ շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորությունում։