Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայում իր ողջ ճակատային գծի երկայնքով։ Այս մասին հայտարարել է գերմանական BILD-ի ռազմական փորձագետ Յուլիան Ռեպկեն։
Խարկովի մարզում ՌԴ ԶՈւ-ն փորձում է առաջ շարժվել Կուպյանսկով՝ Օսկոլ գետին հասնելու հույսով։ Օրերս ռուսական 10 տանկերից ու զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը շարժվել է դեպի Սինկովկա գյուղ, սակայն կանգնեցվել է։
Խերսոնի շրջանում ռուսական զորքերը կրկին փորձել են զրահատեխնիկայով գրոհել Ուկրաինայի զինված ուժերին կամրջի վրա՝ Կրինկի գյուղի մոտ, սակայն ապարդյուն։
Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի զինված ուժերը ձգտում են վերագրավել այն տարածքները, որոնք ազատագրվել են այս ամառ ուկրաինական հակահարձակման ժամանակ։
Դոնեցկի մարզում Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Ավդեևկայի համար մարտը։ Ռուսներին հաջողվել է ուկրաինական մի քանի դիրք գրավել։