Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև Լեռնային Ղարաբաղում։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում։
Նշենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեալու արտահերթ նախագահական ընտրություններ։