Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները կարող են հաղթահարվել՝ երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Գալուզինը նշել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը։
«Դա ինձ վստահություն է ներշնչում, ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև դրանք հաղթահարելի են մեր բազմազան կապերի հետագա զարգացման հեռանկարով»,- նշել է դիվանագետը։