Ֆրանսիական զենքերը շատ լավն են և արդյունավետ․ Արմեն Գրիգորյան

Եթե վերջնական երեք սկզբունքներն ընդունվեն, ապա խաղաղության համաձայնագրի մեծ մասը՝ 70 տոկոսից ավելին, համաձայնեցված է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք կարծում ենք՝ եթե արտգործնախարարները հանդիպեն, հետո առաջնորդների հանդիպում լինի, ապա կարելի է շատ կարճ ժամանակում դրանք բոլորն իրականացնել, վերջնականացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը»,-նշեց։

Նա անդրադարձավ նաև Ֆրանսիկան զենքեր ձեռք բերելու հարցին և այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի «անհանգստություններին»։

«Նախ ֆրանսիական զենքերը շատ լավն են և արդյունավետ։ Եվ դա է պատճառը, որ մենք որոշել ենք գնել այդ զենքերը։ Հայաստանի սպառազինության ձեռք բերումը մեկ նպատակ ունի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության պաշտպանությունը և այն որևէ մեկ այլ երկրի համար վտանգ չէ, դրանք միայն պատպանական միջոցներ են և այստեղ ոչ մի մտահոգվելու հարց չկա»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել