ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ կալանավորված անձանց փոխադարձ ազատ արձակելու և վստահության ամրապնդման այլ միջոցառումների մասին։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա հայտարարությունը որակել է՝ կարևոր քաղաքական քայլ։
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին»,-նշել է Բորելը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։