«Իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում զգույշ եղեք»․ Հայկուհի Հարությունը ԱԺ պատգամավորներին

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, շարունակվում է քննարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։

«Ես երեկ նշեցի, այսօր էլ ընդգծված կրկնում եմ՝ ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ՝ ինձ այլ կերպ բնութագրելու և թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել»,-ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ երկու օրերի ընթացքում բովանդակային քննարկում տեղի չունեցավ։

Նա ներկայացրեց որոշ փաստեր․ «Ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են և հասանելի, ավելին՝ դրանք վերլուծված են հանձնաժողովի կողմից»։

Հարությունյանն անդրադարձավ նաև իր վերաբերյալ պատգամավորների հարցերին․ «Սահմանափակվում եմ փաստերի ներկայացման՝ ժամանակի տված հնարավորությամբ՝ ընդամենը արձանագրելով այս երկու օրերի քննարկման արդյունքները մեկ վերջնական նախադասությամբ․ այո՛, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ ներդրվել է, ինստիտուտը կայացել է, եւ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի, անկախ ձեր գնահատականներից եւ ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է, եւ էդ աշխատանքը եւս որպես պատմություն խեղաթյուրել եւ շրջելի դարձնելու հնարավորություն չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել