Էբրահիմ Ռաիսին Վլադիմիր Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության առևտրատնտեսական, քաղաքական հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն իրավիճակը Պաղեստինում։ Գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Իրանի նախագահը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի նախագահի պաշտոնական հրավերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել