«Ռոսսելխոզնադզորը» նշել է, թե հայաստանյան ապրանքները լի են վնասատուներով

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճի մասին և Հայաստանի գործընկերներին խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։

Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմներ են հայտնաբերվել 72 դեպքով․ «Միևնույն ժամանակ, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ․ միայն նոյեմբերի 24-26-ը վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի՝ ՌԴ ներկրման 36 դեպք է առկա։

Հայտնաբերվել է բուսասանիտարական հավաստագրեր ունեցող տանձ՝ տրված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել