Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը

Նոյեմբերի 19-ին, ժամը 18։25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը՝ խոչնդոտելով երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Ն․), որը շարունակել է ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել