«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Iravaban.net-ը հայտնում է դեկտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։
Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը (կիրակի), հունվարի 1-ը (երկուշաբթի), 2-ը (երեքշաբթի) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և հայտնությունը՝ շաբաթ):
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:
Մարդու իրավունքների միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 10-ին:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում է դեկտեմբերի 20-ին: