Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կայցելի Թուրքիա

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կայցելի Թուրքիա։ Այս մասին Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ այցը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն պաղեստինյան հիմնախնդիրը և տարածաշրջանի այլ զարգացումներ։

Էրդողանը չի բացառել, որ Իրանն ու Թուրքիան միասին կարող են քայլել ձեռնարկել Գազայում իրավիճակը կայունացնելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել