«Իսրայելն իրեն Արևմուտքի կամակոր զավակի պես է պահում․ պետք է փոխհատուցի իր հասցրած վնասը», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում․ գրել է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ որպեսզի Թել Ավիվը պատասխան տա «մարդկային և ռազմական հանցագործությունների համար», միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը։
«ՄԱԿ-ը և Միջազգային քրեական դատարանը պետք է համապատասխան հետաքննություն սկսեն»,- հավելել է Էրդողանը։
Նա նաև առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին հիմնադրամ ստեղծել Գազայի վերականգնման համար։