Իսրայելի Պաշտպանության բանակի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 2,5 հազար թիրախների վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի համատեղ գործողությունների ընթացքում խոցվել է ահաբեկիչների ավելի քան 2,5 հազար թիրախ», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր։