Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը նոր նախագահ է ունի՝ Օզգուր Օզելը, որին կուսակցության նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն պարտվել է ներքին կուսակցության համագումարում։
74-ամյա Քըլըչդարօղլուն կուսակցությունը ղեկավարում է 2010 թվականի մայիսից։ Կուսակցության համագումարը սկսվել է շաբաթ երեկոյան, քվեարկությունը տևել՝ երեք փուլ: Երկրորդ փուլում Քըլըչդարօղլուի և Օզելի միջև տարբերությունը ընդամենը երկու ձայն էր։
«Կոնգրեսի պատվիրակների որոշմամբ ես հրաժեշտ եմ տալիս կուսակցության ղեկավարի պաշտոնին և հաջողություն եմ մաղթում նոր նախագահ Օզգուր Օզելին»,- գրել է Քըլըչդարօղլուն X սոցիալական ցանցում։