Իսրայելական բանակը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ հարվածել է շտապօգնության մեքենային, որը ենթադրաբար օգտագործվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից:
«Իսրայելական պաշտպանության բանակի ինքնաթիռը հարվածել է շտապօգնության մեքենային, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից», – ասվում է բանակի հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ այս հարվածի արդյունքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի մի շարք զինյալներ։
Բանակը շեշտել է, որ սա պատերազմական գոտի է և կրկնել է իր կոչը խաղաղ բնակչությանը տարհանելու Գազայի հատվածի հարավ: