Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի այցը Մոսկվա, որը նախատեսված էր նոյեմբերի կեսերին, հետաձգվել է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Այն, ինչ նախատեսված էր նոյեմբերի 15-ին, այցը հետաձգվել է Պաղեստինի ղեկավարության խնդրանքով»,- ասել է նա։
Բոգդանովի խոսքով՝ պաղեստինյան կողմը նշել է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը, որի արդյունքում Աբասը չի կարող լքել երկիրը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ըմբռնումով է վերաբերվել այդ հանգամանքներին։