ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող առճակատման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության, շուտափույթ զինադադարի անհրաժեշտության և հրատապ հումանիտար օգնության տրամադրման վերաբերյալ: Ընդգծվել է տուժած քաղաքացիական բնակչությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Ռուսաստանի ջանքերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելուն։ «Շոշափվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ արդիական հարցեր»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։