Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Նրա խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է մի երկիր, որը Հայաստանի և Ադրբեջանի բարեկամներին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ: