Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, սակայն դա չի նշանակում, որ Անկարան խրախուսում է անմեղ մարդկանց մահը։
Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր  հայտարարել, որ Անկարան ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Մի շարք երկրներ, օրինակ, YPG-ին և FETÖ-ին (քուրդ զինյալների և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունները, որոնց հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը – խմբ.) չեն ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություններ, որոնք մենք համարում ենք ահաբեկչական։ Մենք Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, բայց դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք անմեղ մարդկանց մահը, մենք դատապարտում ենք այն (պաղեստինա-իսրայելական) էսկալացիայի հենց սկզբից», – ասել է Հաքան Ֆիդանը դանիացի գործընկերոջ հետ Անկարայում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել