ԵՄ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում. Միշել

Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո ԵՄ առաջնորդները հայտարարել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում: Վճռականորեն ենք տրամադրված շարունակել գործել որպես միջնորդներ՝ նպաստելու Եվրամիության աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա», – ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել