ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններից

Մոսկվայում ՀԱՄԱՍ շարժման հետ հանդիպմանը Ռուսաստանը քննարկել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցը, РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը Մոսկվայում է, որի հետ շփումներ են տեղի ունեցել Գազայի հատվածում գտնվող օտարերկրյա պատանդների անհապաղ ազատ արձակման   և անվտանգության ապահովման հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաև պաղեստինյան անկլավի տարածքից Ռուսաստանի և այլ օտարերկրյա քաղաքացիների տարհանման շուրջ»,-հայտնել են ԱԳՆ-ից։

«Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը հաստատվել է հօգուտ միջազգային հանրության հայտնի որոշումների կատարման՝ ներառյալ Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևերը, որոնք նախատեսում են ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում 1967թ.-ի սահմաններով և  մայրաքաղաք  Երուսաղեմով՝ Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության պայմաններում գոյակցելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել