Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հավակնություններին, ապա կազմակերպության արդյունավետությունը համոզիչ կերպով երևաց օրինակ՝ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Այս մասին կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նախօրեին The Wall Street Journal-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։
«Եթե ՀՀ ղեկավարությունը համաձայներ, որ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր, ապա շատ խնդիրներից այստեղ էլ հնարավոր կլիներ խուսափել։ Բայց դրա փոխարեն ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը մոնիտորինգի անվան տակ՝ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ Ռուսաստանի և Իրանի դեմ և հաշվետվություն է պատրաստում բացառապես Բրյուսելի համար։ ԵՄ առաքելության արդյունավետության մասին էլ «վկայում է» կոնկրետ դրական արդյունքների բացակայությունը»,- The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դրույթներին է արձագանքել Մարիա Զախարովան։