Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը գիտի պատերազմի գինը և նաև գիտակցում է, թե որքան արժեքավոր է խաղաղությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումի բացման ելույթի ժամանակ:

«Իմ կառավարության հիմնական նպատակներից է պատերազմից խուսափելը և խաղաղություն ապահովելը։ Չնայած մեր աշխարհագրական, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին, Ուկրաինայում շարունակվող պատերազմին և Մերձավոր Արևելքում լարվածությանը՝ մենք կարողացել ենք առողջ քաղաքականության և մեր գործընկերների հետ սերտ համակարգման միջոցով անվտանգ պահել մեր ժողովրդին և մեր երկիրը։

Իմ կառավարության «խաղաղ հարևանություն» նախաձեռնության միջոցով մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերջապես Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել