Ֆրանսիան դեմ է․ Մակրոնը կրկին հիշեցրել է իր դիրքորոշումը պաղեստինաիսրայելական հակամարտության հարցում

Իսրայելի կողմից Գազայի հատված ներխուժելու լայնածավալ ռազմական գործողությունը սխալ կլինի, որը չի ապահովի Իսրայելի երկարաժամկետ անվտանգությունը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեից մեկնելուց առաջ,մ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե սա լայնածավալ միջամտություն է, որը կվտանգի խաղաղ բնակիչների կյանքը, ապա ես կարծում եմ, որ դա սխալ է Իսրայելի համար, քանի որ այն դժվար թե երկարաժամկետ հեռանկարում պաշտպանի Իսրայելին, և որովհետև դա անհամապատասխան է խաղաղ բնակչության պաշտպանությանը, միջազգային մարդասիրական օրենքին և նույնիսկ պատերազմ մղող կանոններին»,- ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Նա կրկնել է իր դիրքորոշումը, որ Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվելու հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների հարձակումից հետո, սակայն նման ինքնապաշտպանությունը պետք է իրականացվի միջազգային իրավունքի համաձայն: «Վերջին օրերին Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանում բանավեճի բնույթի խորը փոփոխության: Դա մեծ բռնկման  վտանգ է ներկայացնում», – ասել է Մակրոնը:

Այս ֆոնին անհրաժեշտ է գտնել լուծում, որը թույլ կտա «պատասխանել ՀԱՄԱՍ-ի գործողություններին՝ միաժամանակ պահպանելով անկլավի խաղաղ բնակչության կյանքը և խուսափելով տարածաշրջանում էսկալացիայից», կարծում է Ֆրանսիայի ղեկավարը։ Դրան, ըստ նրա, պետք է նպաստի իր առաջարկած խաղաղության նախաձեռնությունը, որը միաժամանակ ենթադրում է ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայից ռեսուրսներ ներգրավելով, մարդասիրական կարիքների ապահովում և խաղաղ բնակչության պաշտպանությունը Գազայի հատվածում, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական ճգնաժամի քաղաքական կարգավորումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել