Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե Հայաստանի ակտիվ զինումը խաթարում է խաղաղության գործընթացը

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության ​​նախարար Անուպուրիա Պատելի հետ։

Հանդիպմանն Ասադովը հայտարարել է, որ այժմ պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։

Ասադովը նշել է, որ հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել