Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Político-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել Սյունիքի վրա։ Նախագիծն, ըստ Հաջիևի, կորցրել է իր գրավչությունը․ «Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»։
Հաջիևն ասել է. «Իրական շանսեր կան Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման համար։
Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմանի ներգրավվածության շրջանակներում տրանսպորտային հանգույցի և կապի հաստատմանը»։