Իրանը կանգնած է Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների հետևում. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների վրա աճող հարձակումների հետևում կանգնած են Իրանի հետ կապված խմբերը, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, վերջին շրջանում հաճախակի են դարձել հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա։

Քիրբին պնդում է, որ հարձակումների հետևում կանգնած են «Իրանի կողմից աջակցվող խմբերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել