Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը քննարկում է վառելիքի դիմաց քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ շարժման մասնակիցների կողմից բերման ենթարկված անձանց ազատ արձակումը կարող է տեղի ունենալ այսօր՝ հոկտեմբերի 23-ին։ Նշվում է, սակայն, որ այս քայլը դեռ հստակ չէ։