«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024թ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը։ Այն նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում»,- ասել է նա լրագրողներին։
Ինչպես հետևում է Լավրովի խոսքերից, հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):