Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպումը, հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել