Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հաջորդ փուլը կներառի ծովից, ցամաքից և օդից համատեղ հարձակումը։ Նշվում է նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողություն իրականացնելու պատրաստակամության մասին։ Այս մասինհայտնել է Times of Israel-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում դրված նպատակներին հասնելու համար ցամաքային գործողությունը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։
Իսրայելի բանակը հայտնել է երկրի իշխանություններին Գազայում գործողություն իրականացնելու պատրաստակամության և իր նպատակներին հասնելու վստահության մասին։ Միաժամանակ, ռազմական հրամանատարությունը խոստովանում է, որ Գազայում մարտերի ընթացքում լուրջ կորուստների վտանգ կա։
Բանակը պատրաստվում է նաև հնարավոր փրկարարական գործողություններին, երբ ՀԱՄԱՍ-ը դեռևս պատանդ է պահում 222 մարդու։
Զինվորականները կարծում են, որ եթե բանակը ստիպված լինի զգալի թվով ստորաբաժանումներ տեղափոխել Գազայից հյուսիս, որտեղ «Հըզբոլլահը» պարբերաբար հարձակումներ է իրականացնում Լիբանանից, ապա նրանցից կպահանջվի մոտ երեք օր։