Բրիտանական հետախուզությունը կարծում է, որ Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը կատարվել է Գազայի հատվածից

Բրիտանական հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։

«Հիմք ընդունելով մեր հետախուզության և զենքի մասնագետների փորձաքննությունը և նրանց վերլուծությունը՝ բրիտանական կառավարությունը եզրակացրել է, որ պայթյունը (հիվանդանոցում), ամենայն հավանականությամբ, առաջացել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի կամ հրթիռի մի մասի հետևանքով»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության հրամանատարությունը հայտարարել էր, որ Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում պայթյունի պատճառը «Իսլամական ջիհադ» խմբավորման անհաջող հրթիռի արձակումն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել